21:29  ,  16 մայիսի, 2021

Դարպասապահ Ալիսոնի գոլը հաղթանակ բերեց «Լիվերպուլին» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 36-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվեց «Վեստ Բրոմվիչին»։ Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը հաղթեց 2։1 հաշվով։։

Առաջինը հաջողության հասան դաշտի տերերը։ 15-րդ րոպեին աչքի ընկավ ուելսցի հարձակվող Հալ Ռոբսոն-Կանուն։ Հյուրերը հավասարությունը վերականգնեցին 33-րդ րոպեին եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահի գոլի շնորհիվ։ Անցած տարվա չեմպիոնների հաղթական գոլը ավելացված 5-րդ րոպեին խփեց բրազիլացի դարպասապահ Ալիսոնը, որը անկյունայինի ժամանակ մրցակցի տուգանային հրապարակում գլխի հարվածով եզրափակեց փոխանցումը։

«Լիվերպուլը» 63 միավորով 5-րդն է եւ 1 միավոր է հետ չորրորդ տեղում ընթացող «Չելսիից»։ «Վեստ Բրոմվիչը» նախավերջինն է՝ 26 միավոր։

Անգլիայի առաջնություն, 36-րդ տուր

«Վեստ Բրոմվիչ» - «Լիվերպուլ»՝ 1։2 (տեսանյութ)

Հալ Ռոբսոն-Կանու, 15 - Մոհամեդ Սալահ, 33, Ալիսոն, 90+5

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում