20:32  ,  16 մայիսի, 2021

ԱԱ-2022․ Հյուսիսային Կորեայի հավաքականը հրաժարվել է մասնակցությունից

Ֆուտբոլի Հյուսիսային Կորեայի հավաքականը որոշել է չշարունակել մասնակցությունը 2022թ․ աշխարհի առաջնությանը։ Այդ մասին պաշտոնական կայքում հաղորդում է Ասիայի ֆուտբոլային կոնֆեդերացիան։

Որոշման պատճառները հայտնի չեն։ Բացառված չէ, որ հրաժարվելը կապված է կորոնավիրուսի համավարակի հետ։

Հյուսիսային Կորեայի հավաքականն արդեն հինգ հանդիպում է անցկացրել ընտրական մրցաշարում եւ 8 միավորով H խմբի 5-րդ տեղում է։

Հյուսիսային Կորեան հրաժարվել էր մասնակցել նաեւ Տոկիոյի Օլիմպիական խաղերին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում