19:54  ,  16 մայիսի, 2021

Ռաուլը՝ «Ռեալը» գլխավորելու հավանականության մասին

Մադրիդի «Ռեալի» լեգենդար խաղացող, ակումբի երկրորդ թիմի գլխավոր մարզիչ Ռաուլ Գոնսալեսը լուրերը, որ ամռանը Արքայական թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում փոխարինելու է ֆրանսիացի Զինեդին Զիդանին։

«Այս ակումբը իմ տունն է, ես միշտ ցանկանում եմ լինել այստեղ։ Ես դարձել եմ մարզիչ, որպեսզի լինեմ այստեղ։ Բայց հիմա ապագայի մասին խոսելու ժամանակը չէ»,- Ռաուլի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Ռաուլը  2019 թվականից գլխավորում է «Ռեալի» պահեստային թիմը։ 16 տարի նա ֆուտբոլիստի կարգավիճակում ներկայացրել է մադրիդյան ակումբը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս