14:12  ,  16 մայիսի, 2021

MMA․ Քեթլին Չուքագյանի 16-րդ հաղթանակը (ֆոտո)

Հյուսթոնի «Տոյոտա-Սենթր» ստադիոնում տեղի ունեցած խառը մենամարտերի UFC 262 մրցաշարում ամերիկահայ Քեթլին Չուքագյանը թեթեւագույն քաշային կարգում մենամարտել է Բրազիլիայի ներկայացուցիչ Վիվիանի Արաուժոյի հետ։

Քեթլին Չուքագյանը հաղթանակ է տարել է մրցավարների որոշմամբ (29-28, 29-28, 30-27)։

32-ամյա Չուքագյանը տարել է 16 հաղթանակ, կրել 4 պարտություն։ 34-ամյա Արաուժոն ունի 10 հաղթանակ, 4 պարտություն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում