01:25  ,  16 մայիսի, 2021

Հովհաննես Համբարձումյանը՝ Կիպրոսի գավաթակիր (ֆոտո)

Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանն «Անորտոսիսի» կազմում դարձել է ֆուտբոլի Կիպրոսի գավաթակիր: Եզրափակիչում «Անորտոսիսը» լրացուցիչ ժամանակում 2:1 հաշվով առավելության է հասել Նիկոսիայի «Օլիմպիակոսի» նկատմամբ:

Հովհաննես Համբարձումյանը վնասվածքի պատճառով չի մասնակցել հանդիպմանը: 30-ամյա ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Կիպրոսի առաջնության նախորդ տուրի խաղում: Խաղի վերջում նա դաշտ է դուրս եկել Հայաստանի դրոշով:

Հիշեցնենք, որ Հովհաննես Համբարձումյանը նախորդ տարվա հունիսին Կիպրոսի «Էնոսիսից» է տեղափոխվել «Անորտոսիս»՝ պայմանագիր կնքելով մինչև 2022 թվականի հունիս:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում