23:43  ,  15 մայիսի, 2021

Ջոկովիչը և Նադալը կհանդիպեն եզրափակիչում (ֆոտո)

Հռոմում ավարտին մոտեցող ATP Internazionali BNL d'Italia մրցաշարի հաղթողի կոչումը կվճարկեն աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը և երրորդ ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը:

Կիսաեզրափակիչ իսպանացի թենիսիստը 1 ժամ 33 րոպեում 6:4, 6:4 հաշվով հաղթեց ամերիկացի Ռեհլի Օպելկային, իսկ Ջոկովիչը 3 սեթում ուժեղ գտնվեց իտալաց Լորենցո Սոնեգոյից՝ 6:3, 6:7 (5:7), 6:2: Մրցախաղը տևեց 2 ժամ 44 րոպե:

Հռոմի մրցաշարի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 16-ին: Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2.5 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում