22:12  ,  15 մայիսի, 2021

«Լեսթերը» հաղթեց «Չելսիին» և առաջին անգամ դարձավ Անգլիայի գավաթակիր (տեսանյութ)

«Լեսթերը» պատմության մեջ առաջին անգամ դարձավ ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության հաղթող: Եզրափակիչում Բրենդան Ռոջերսի գլխավորած թիմը նվազագույն հաշվով հաղթեց Չեմպիոնների լիգայի եզրափակիչի ուղեգիր նվաճած Լոնդոնի «Չելսիին»: Խաղի միակ գոլը 63-րդ րոպեին խփեց բելգիացի կիսապաշտպան Յուրի Տելեմանսը:

«Լեսթերը» 4 անգամ (1948-49, 1960-61, 1962-63, 1968-69) խաղացել էր Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչում, որտեղ երբեք չէր հաղթել:

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում «Չելսին» դարձել էր Անգլիական լիգայի գավաթի հաղթող՝ եզրափակիչում ուժեղ գտնվելով Անգլիայի չեմպիոնի կոչումը ժամանակից շուտ ապահոված «Մանչեսթեր Սիթիից», որի հետ մայիսի 29-ին կհանդիպի Չեմպիոնների լիգայի եզրափակիչում:

Անգլիայի գավաթ, եզրափակիչ

«Չելսի» - «Լեսթեր»՝ 0:1 (տեսանյութ)

Յուրի Տելեմանս, 63

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում