21:57  ,  15 մայիսի, 2021

«Յուվենտուսի» ծանր հաղթանակը «Ինտերի» դեմ խաղում (տեսանյութ)

Իտալիայի առաջնության նախավերջին՝ 37-րդ տուրի խաղում Թուրինի «Յուվենտուսն» ընդունեց չեմպիոնի տիտղոսը ժամանակից շուտ ապահոված Միլանի «Ինտերին» և հաղթեց 3:2 հաշվով: Թուրինցիների կազմում դուբլի հեղինակ դարձավ կոլումբացի պաշտպան Խուան Կուադրադոն, մեկ անգամ էլ աչքի ընկավ պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը 29 գոլով գլխավորում է ռմբարկուների ցուցակը: «Ինտերի» կազմում գոլի հեղինակ դարձած բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն երկրորդն է և 6 գոլ հետ է Ռոնալդուից:

«Յուվենտուսը» վերջնամասում հաղթական գոլը խփեց 10 խաղացողներով մնալուց հետո:

Այս հաղթանակից հետո թուրինյան ակումբը 72 միավորով 5-րդն է և մեկ միավոր է հետ չորրորդ տեղը զբաղեցնող «Նապոլիից»: «Ինտերը» մրցաշարային աղյուսակը գլխավորում է 88 միավորով:

Հիշեցնենք, որ 2011/2012թթ. մրցաշրջանից հետո «Յուվենտուսն» առաջին անգամ չէր կարողացել նվաճել Իտալիայի չեմպիոնի տիտղոսը: «Ինտերը» պատմության մեջ 19-րդ անգամ է դառնում Իտալիայի չեմպիոն: Նախորդ անգամ միլանյան ակումբն Իտալիայի առաջնությունում հաղթել էր 2009/2010 մրցաշրջանում:

Իտալիայի առաջնություն, 37-րդ տուր

«Յուվենտուս» - «Ինտեր»՝ 3:2 (տեսանյութ)

Կրիշտիանու Ռոնալդու, 24, Խուան Կուադրադո, 45+3, 88 – Ռոմելու Լուկակու, 35, Ջորջո Կյելինի, 83

Հեռացում՝ Ռոդրիգո Բետանկուր, 55 («Յուվենտուս»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով