23:15  ,  15 մայիսի, 2021

«Մանչեսթեր Սիթիի» դարպասապահը 10 տարի անց դարձյալ խաղացել է Պրեմիեր լիգայում (ֆոտո)

Անգլիացի դարպասապահ Սքոթ Կարսոնը ֆուտբոլի Անգլիայի չեմպիոնի տիտղոսն ապահոված «Մանչեսթեր Սիթիի» կազմում նորամուտը նշել է «Նյուքասլի» դեմ Պրեմիեր լիգայի 36-րդ տուրի խաղում (4:3):

Նախորդ անգամ 35-ամյա դարպասապահը Պրեմիեր լիգայում խաղացել էր 2011 թվականին, երբ հանդես էր գալիս «Վեստ Բրոմվիչի» կազմում: Անգլիացին 2019-ին է վարձավճարով միացել «Մանչեսթեր Սիիթին», իսկ նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է «Դերբիին»:

Ի դեպ, 2004/2005թ. մրցաշրջանում Սքոթ Կարսոնը «Լիվերպուլի» կազմում դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում