21:00  ,  15 մայիսի, 2021

Էդուարդ Սպերցյանը՝ հաղթական գոլի հեղինակ

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջին դիվիզիոնի առաջնության 42-րդ տուրում «Կրասնոդար-2»-ը 20-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի գոլի շնորհիվ նվազագույն հաշվով տնային հաղթանակ է տարել «Վոլգարի» նկատմամբ:

Հայաստանի ազգային հավաքականի նորեկը դաշտ է դուրս եկել կրասնոդարցիների մեկնարկային կազմում, իսկ 5-րդ րոպեին անվրեպ իրացրել 11 մետրանոց հարվածը: Սպերցյանը հանդես է եկել 90 րոպե: Դա նրա 16-րդ գոլն էր ընթացիկ առաջնությունում: Հայ կիսապաշտպանը չորրորդն է ռմբարկուների ցուցակում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում