20:15  ,  15 մայիսի, 2021

Վարդան Մինասյանի թիմը պարտվել է Արամ Ոսկանյանի թիմին

Ֆուտբոլի Ղազախստանի առաջնության 11-րդ տուրում Վարդան Մինասյանի գլխավորած «Տարազը» հյուրընկալվել է Արամ Ոսկանյանի գլխավորությամբ հանդես եկող «Ատիրաուին» և պարտվել նվազագույն հաշվով: Դաշտի տերերի հաղթական գոլը 49-րդ րոպեին խփել է բրազիլացի կիսապաշտպան Ալեքս Բրունոն:

Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Արտակ Դաշյանը և դարպասապահ Արամ Հայրապետյանն «Ատիրաուի» կազմում անցկացրել են ամբողջ հանդիպումը:

«Տարազը» 17 միավորով 6-րդ տեղում է, իսկ «Ատիրաուն» 14 միավորով 8-րդն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում