19:49  ,  15 մայիսի, 2021

«Արարատը» եզրափակիչում հաղթում է «Ալաշկերտին» (ֆոտոշարք, առաջին խաղակես)

Երևանի «Արարատը» և «Ալաշկերտը» մայիսի 15-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում վիճարկում են Հայաստանի գավաթի հաղթողի կոչումը: Առաջին խաղակեսից հետո «Արարատը» հաղթում է 2:0 հաշվով: Մեկական անգամ աչքի են ընկել Աղվան Պապիկյանը և կոտդիվուարցի հարձակվող Մորի Կոնեն:

Հանդիպումը սպասարկում են ֆրանսիացի մրցավարներ՝ Բենուա Միյոյի գլխավորությամբ:

Հայաստանի գավաթ, եզրափակիչ

«Ալաշկերտ» - «Արարատ»՝ 0:2 (առաջին խաղակես)

Աղվան Պապիկյան, 12, Մորի Կոնե, 18

Ֆոտո՝ Էմմա Ասատրյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում