19:22  ,  15 մայիսի, 2021

«Բավարիան» բաց թողեց հաղթանակը, Սարգիս Ադամյանը՝ գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

Գերմանիայի չեմպիոնի տիտղոսը ժամանակից շուտ ապահոված Մյունխենի «Բավարիան» Բունդեսլիգայի նախավերջին՝ 33-րդ տուրում 2:2 հաշվով ավարտեց «Ֆրայբուրգի» դեմ արտագնա հանդիպումը: Մյունխենցիների գոլերից մեկը 11 մետրանոց հարվածով խփեց լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, որը 40 գոլով միանձնյա գլխավորում է ռմբարկուների ցուցակը:

32-ամյա Լևանդովսկին կրկնեց Գերդ Մյուլերի՝ Բունդեսլիգայի մեկ մրցաշրջանում խփած գոլերի (40) ռեկորդը: Գերմանացի լեգենդար հարձակվողը «Բավարիայի» կազմում ռեկորդը սահմանել էր 1971/72թթ. մրցաշրջանում:

«Հոֆենհայմը» Սարգիս Ադամյանի հետ հյուրընկալվեց «Արմինիային» և բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1:1: Հայաստանի ազգային հավաքականի հարձակվողը երկրորդ խաղում անընդմեջ ընդգրկվել էր «Հոֆենհայմի» մեկնարկային կազմում և գոլային փոխանցման հեղինակ դարձավ 5-րդ րոպեին: Նա փոխարինվեց 83-րդ րոպեին: 27-ամյա Ադամյանը 16-րդ հանդիպումն անցկացրեց Գերմանիայի ընթացիկ առաջնությունում, որտեղ դարձել մեկ գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ:

Առաջնության ավարտից 1 տուր առաջ «Բավարիան» ունի 75 միավոր և 11 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Լայպցիգից», որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել: «Հոֆենհայմը» 40 միավորով 11-րդն է:

Գերմանիայի առաջնություն, 32-րդ տուր

«Ֆրայբուրգ» - «Բավարիա»՝ 2:2 (տեսանյութ)

Մանուել Գուլդե, 29, Կրիստիան Գյունտեր, 82 – Ռոբերտ Լևանդովսկի, 26 (11մ), Լերոյ Սանե, 53

«Արմինիա» - «Հոֆենհայմ»՝ 1:1 (տեսանյութ)

Անդրեաս Վոլգսամեր, 23 – Անդրեյ Կրամարիչ, 5

«Բայեր» - «Ունիոն Բեռլին»՝ 1:1 (տեսանյութ)

Ֆլորիան Վիրց, 26 – Ջոել Պոհջապալո, 72

«Աուգսբուրգ» - «Վերդեր»՝ 2:0 (տեսանյութ)

Ռանի Խեդիրա, 57, Դանիել Կալիջուրի, 89 (11մ)

Հեռացումներ՝ Ռուբեն Վարգաս, 13 – Կրիստիան Գրոս, 49

«Բորուսիա Մ.» - «Շտուտգարտ»՝ 1:2 (տեսանյութ)

Լարս Շտինդլ, 45 – Վատարու Էնդո, 72, Սաշա Կալայջիչ, 77

«Շալկե» - «Այնտրախտ»՝ 4:3 (տեսանյութ)

Կլաս-Յան Հունտելար, 15, Բլենդի Իդրիզի, 52, Ֆլորիան Ֆլիկ, 60, Մեթյու Հոպ, 64 – Անդրե Սիլվա, 29, 72, Օվան Նդիկա, 52

«Հերտա» - «Քյոլն»՝ 0:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով