18:57  ,  15 մայիսի, 2021

«Ատալանտան» հաղթեց գոլառատ խաղում (տեսանյութ)

Իտալիայի առաջնության նախավերջին՝ 37-րդ տուրում «Ատալանտան» հյուրընկալվելիս 4:3 հաշվով հաղթեց «Ջենոային», որի կազմում դուբլի հեղինակ դարձավ ուզբեկ հարձակվող Էլդոր Շոմուրոդովը:

Այս հաղթանակից հետո «Ատալանտան» 75 միավորով երկրորդ տեղում է և 3 միավոր առաջ է երրորդ տեղում ընթացող «Միլանից», որին կընդունի վերջին տուրում: «Ջենոան» 39 միավորով 14-րդ տեղում է:

Իտալիայի առաջնություն, 37-րդ տուր

«Ջենոա» - «Ատալանտա»՝ 3։4 (տեսանյութ)

Էլդոր Շոմուրոդով, 49, 85, Գորան Պանդև, 67 – Դուվան Սապատա, 9, Ռուսլան Մալինովսկի, 26, Ռոբին Գոսենս, 44, Մարիո Պաշալիչ, 51

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում