17:02  ,  15 մայիսի, 2021

Սարգիս Ադամյանը՝ «Հոֆենհայմի» մեկնարկային կազմում (ֆոտո)

Հայտնի է «Հոֆենհայմի» մեկնարկային կազմը «Արմինիայի» դեմ ֆուտբոլի Գերմանիայի առաջնության նախավերջին՝ 33-րդ տուրի խաղում: Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը երկրորդ խաղում անընդմեջ ընդգրկվել է «Հոֆենհայմի» մեկնարկային կազմում:

«Հոֆենհայմ». Պենտկե, Կադերբեկ, Ակպոգումա, Պոշչ, Սեսենյոն, Գրիլիշիչ, Սամասեկու, Կրամարիչ, Սկով, Ադամյան, Բեբու:

Մայիսի 15-ին «Արմինիայի» խաղադաշտում կայանալիք հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 17:30-ին:

Հիշեցնենք, որ Գերմանիայի ընթացիկ առաջնությունում 27-ամյա Ադամյանը մասնակցել է 15 խաղի ու դարձել մեկ գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ: Այս մրցաշրջանում նա երկրորդ անգամ է ընդգրկվում «Հոֆենհայմի» մեկնարկային կազմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում