16:54  ,  15 մայիսի, 2021

«Արարատ-Արմենիան» ու «Նոան» կարևոր հաղթանակներ տարան

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայում մայիսի 15-ին անցկացվեցին նախորդ տուրերից հետաձգված 2 հանդիպումներ:

Գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» նիգերիացի հարձակվող Յուսուֆ Օտուբանջոյի դուբլի շնորհիվ 2:1 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Ուրարտուի» նկատմամբ, իսկ փոխչեմպիոն «Նոան» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթեց «Փյունիկին»: «Նոայի» հաղթական գոլը 89-րդ րոպեին խփեց Պետրոս Ավետիսյանը: 75-րդ րոպեից «Փյունիկը» խաղում էր 10 խաղացողներով:

«Նոան» (22 խաղ) 41 միավորով բարձրացավ առաջին տեղ, իսկ «Արարատ-Արմենիան» (21 խաղ) հավաքեց 37 միավոր և երկրորդն է: Երրորդ տեղում գտնվող «Ալաշկերտն» (20 խաղ) ունի 37 միավոր, իսկ «Արարատը» (20 խաղ) 36 միավորով չորրորդն է: 5-րդ տեղը զբաղեցնող «Ուրարտուն» (21 խաղ) հավաքել է 32 միավոր, իսկ «Փյունիկը» (22 խաղ) 22 միավորով 8-րդն է:

Հայաստանի առաջնություն, 7-րդ տուրից հետաձգված հանդիպում

«Ուրարտու» - «Արարատ-Արմենիա»՝ 1:2

Օլեգ Պոլյակով, 35 – Յուսուֆ Օտուբանջո, 15, 81

9-րդ տուրից հետաձգված հանդիպում

«Փյունիկ» - «Նոա»՝ 0:1

Պետրոս Ավետիսյան, 89

Հեռացում՝ Խոսե Բալզա, 75 («Փյունիկ»)

Ֆոտո՝ «Ուրարտուի» մամուլի ծառայություն

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով