16:21  ,  15 մայիսի, 2021

«Ռոմայի» հայտացուցակը «Լացիոյի» դեմ խաղում (ֆոտո)

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան հրապարակել է թիմի հայտացուցակը «Լացիոյի» դեմ Իտալիայի առաջնության նախավերջին՝ 37-րդ տուրի խաղում:

Հայտացուցակում տեղ են գտել 22 ֆուտբոլիստներ, այդ թվում՝ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

Հանդիպումը տեղի կունենա մայիսի 15-ին Հռոմի «Օլիմպիկո» ստադիոնում և կսկսվի Երևանի ժամանակով 22:45-ին: Մեկ հանդիպում պակաս անցկացրած «Լացիոն» 67 միավորով 6-րդ տեղում է, իսկ «Ռոման» 58 միավորով 7-րդն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում