15:58  ,  15 մայիսի, 2021

Հայ դարպասապահը պայմանագիր կկնքի «Մարսելի» հետ

Հայ դարպասապահ Մանուել Նազարեթյանն առաջիկա օրերին առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը կկնքի ֆրանսիական «Մարսելի» հետ, հաղորդում է La Provence-ը:

Պայմանագիրը նախատեսված կլինի «1+2» ձևաչափով: 19-ամյա Նազարեթյանը 2019 թվականից է «Մարսելի» համակարգում:

Հիշեցնենք, որ Մարսելում ծնված Մանուել Նազարեթյանը 2019-ին միացել էր Հայաստանի Մ-19 հավաքականին, սակայն չմասնակցեց Երևանում տեղի ունեցած Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում