00:58  ,  15 մայիսի, 2021

«Մանչեսթեր Սիթիի» հաղթանակը՝ 4։3, Ֆերան Տորեսի հեթ-տրիկը (տեսանյութ)

Անգլիայի չեմպիոնի տիտղոսն ապահոված «Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր լիգայի 36-րդ տուրում հյուրընկալվեց «Նյուքասլին»։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն առավելության հասավ 4։3 հաշվով։

Հյուրերի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ իսպանացի հարձակվող Ֆերան Տորեսը։ Աչքի ընկավ նաեւ պորտուգալացի պաշտպան Ժոաու Կանսելուն։

«Մանչեսթեր Սիթին» վաստակել է 83 միավոր եւ 13 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Յունայթեդից»։ «Նյուքասլը» 16-րդն է՝ 39 միավոր։

Առաջնության ավարտին մնացել է երկու տուր։

Անգլիայի առաջնություն, 36-րդ տուր

«Նյուքասլ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 3։4 (տեսանյութ)

Էմիլ Կրաֆտ, 25, Ժոելինտոն, 45+6, 11մ, Ջոզեֆ Ուիլոք, 62 – Ժոաու Կանսելու, 39, Ֆերան Տորես, 42, 64, 66

Չիրացրած 11մ՝ Ջոզեֆ Ուիլոք, 62

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում