22:51  ,  14 մայիսի, 2021

«Բարսելոնան» մտադիր է գնել 21–ամյա շվեդ հարձակվողի

«Բարսելոնան» ցանկանում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերել իսպանական «Ռեալ Սոսիեդադում» հանդես եկող Ալեքսանդր Իսակին, հաղորդում է Marca–ն։

Կատալոնական ակումբում վաղուց են հետաքրքրվում 21–ամյա շվեդ ֆուտբոլիստի ծառայություններով եւ դեռ փետրվարին դիտարկել են նրա միջոցով հարձակման գիծն ուժեղացնելու տարբերակը։

Transfermarkt–ը Ալեքսանդր Իսակի տրանսֆերը գնահատում է 30 միլիոն եվրո։ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում ֆուտբոլիստը մասնակցել է 32 հանդիպման, խփել 14 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English