23:28  ,  14 մայիսի, 2021

Տուխել. Կովաչիչն ու Կանտեն կկարողանան խաղալ Անգլիայի գավաթի եզրափակիչում

«Չելսիի» կիսապաշտպաններ Մատեո Կովաչիչն ու Նգոլո Կանտեն կկարողանան մասնակցել Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչին։ Այդ մասին հայտնել է լոնդոնյան ակումբի գերմանացի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը։ «Չելսին» կմրցի «Լեսթեր Սիթիի» հետ։

«Կովաչիչը վերադարձել է, ինչը շատ կարեւոր է։ Մատեոն ունի բոլոր որակները, որոնք մեզ պետք են խաղադաշտի կենտրոնում։ Նախորդ խաղում «Արսենալի» դեմ չխաղացին Կովաչիչն ու Կանտեն, եւ մենք զգում էինք որակի եւ էներգիայի պակաս։

Կանտեն «Արսենալի» դեմ չխաղաց բժշկական շտաբի հորդորով։ Հիմա նա մարզվում է եւ եզրափակիչում հանդես կգա մեկնարկից»,– Տուխելի խոսքը մեջբերում է «Չելսիի» մամուլի ծառայությունը։

«Չելսի» – «Լեսթեր Սիթի» հանդիպումը տեղի կունենա մայիսի 15–ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։15–ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում