22:12  ,  14 մայիսի, 2021

Մենդեշ. Ռոնալդուի ակումբային ծրագրերը հիմա կապված չեն Պորտուգալիայի հետ

Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի գործակալ Ժորժե Մենդեշը մեկնաբանել է լուրերը, թե պորտուգալացի ֆուտբոլիստը ցանկանում է վերադառնալ Լիսաբոնի «Սպորտինգ», հաղորդում է պորտուգալական Record–ը։

«Կրիշտիանուն հպարտ է, որ «Սպորտինգը» նվաճել է Պորտուգալիայի չեմպիոնի տիտղոսը, բայց հիմա նրա կարիերայի ակումբային ծրագրերը կապված չեն Պորտուգալիայի հետ»,– ասել է պորտուգալացի գործակալը։

Մայիսի 12–ին 36–ամյա Ռոնալդուն շնորհավորել էր «Սպորտինգին» երկրի չեմպիոնի տիտղոսը նվաճելու առթիվ։  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում