19:40  ,  14 մայիսի, 2021

Պրեմիեր լիգա. Ապրիլի լավագույն գոլը

«Վեստ Հեմի» 28–ամյա անգլիացի կիսապաշտպան Ջեսի Լինգարդը ճանաչվել է անգլիական Պրեմիեր լիգայի անցած ամսվա լավագույն գոլի հեղինակ, հաղորդում է մրցաշարի թվիթերյան էջը։

Ջեսի Լինգարդն այդ գոլը խփել էր «Վուլվերհեմփթոնի» դեմ Անգլիայի առաջնության 30–րդ տուրի խաղում, «Վեստ Հեմը» հաղթել էր 3։2 հաշվով։

Լինգարդը ճանաչվել է նաեւ Պրեմիեր լիգայի անցած ամսվա լավագույն ֆուտբոլիստ՝ 4 խաղում խփելով 4 գոլ եւ կատարելով 1 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով