20:50  ,  14 մայիսի, 2021

Զիդանը որոշել է հեռանալ «Ռեալից»

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը որոշել է ամռանը հեռանալ Արքայական ակումբից, հաղորդում է TeleMadrid–ը։

Աղբյուրը նշել է, որ 48–ամյա մասնագետը հոգնել է ֆիզիկական եւ հոգեբանական լարվածությունից «Ռեալում»։

Զիդանը երկրորդ անգամ «Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնը ստանձնել է 2019 թվականին։ Դրանից առաջ նա իսպանական թիմը գլխավորել էր 2016–2018–ին։

Նրա ղեկավարությամբ «Ռեալը» դարձել է Չեմպիոնների լիգայի եռակի գավաթակիր, Իսպանիայի կրկնակի չեմպիոն։

Իսպանիայի ընթացիկ առաջնության 36 տուրից հետո «Ռեալը» 78 միավորով երկրորդ տեղում է եւ 2 միավոր է հետ առաջատար «Աթլետիկոյից»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English