17:43  ,  14 մայիսի, 2021

Հռոմ. Ռաֆայել Նադալը դուրս եկավ կիսաեզրափակիչ

Ռաֆայել Նադալը դուրս եկավ Հռոմի ATP Internazionali BNL d'Italia մրցաշարի կիսաեզրափակիչ։ Իսպանացի թենիսիստը քառորդ եզրափակիչում մրցեց Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւի հետ եւ առավելության հասավ 6:3, 6:4 հաշվով։ Մրցապայքարը տեւել է 2 ժամ, 1 րոպե։

Եզրափակիչի ուղեգրի համար Ռաֆայել Նադալը կմրցի ամերիկացի Ռեհլի Օպելկայի հետ, որը 7։5, 7։6 (7։2) հաշվով պարտության էր մատնել արգենտինացի Ֆեդերիկո Դելբոնիսին։

Հռոմի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2,5 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով