17:16  ,  14 մայիսի, 2021

Հայաստանի թիմը երրորդ տեղն է գրավել Խարկովի մրցաշարում

Բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը Ուկրաինայի Խարկով քաղաքից վերադարձել է հայրենիք: Թիմային ձևաչափով անցկացված միջազգային մրցաշարում Հայաստանի թիմը գրավել է երրորդ տեղը, հաղորդում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը:

Հատկապես հաջող մրցելույթներ են ունեցել 46 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը, 57 կգ քաշայիններ Արման Միսկարյանն ու Նարեկ Ներսիսյանը և 70 կգ քաշային Սուրեն Առաքելյանը:

Նրանք անցկացրած 4 մենամարտից 3-ում հաղթանակ են տարել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English