11:25  ,  15 մայիսի, 2021

Իգուաինը 3-րդն է MLS-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցուցակում

Ամերիկյան «Լոս Անջելեսի» մեքսիկացի հարձակվող Կարլոս Վելան գլխավորում է MLS-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցուցակը, հաղորդում է ESPN-ը:

32-ամյա ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կազմում է 6.3 միլիոն դոլար: Երկրորդ տեղում է «Լոս Անջելես Գելաքսիի» մեքսիկացի հարձակվող Խավյեր Էրնանդեսը (6 միլիոն), իսկ եռյակը եզրափակում է «Ինտեր Մայամիի» նորեկ Գոնսալո Իգուաինը (5,79  միլիոն):

«Լոս Անջելեսի» կազմում Կարլոս Վելան անցկացրել է 81 հանդիպում, դարձել 62 գոլի ու 25 գոլային փոխանցման հեղինակ: Լոնդոնի «Արսենալի» նախկին ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում