18:10  ,  14 մայիսի, 2021

Եվրո-2020. Նիդերլանդների հավաքականի հայտացուցակը

Ֆուտբոլի Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզիչ Ֆրանկ դե Բուրը հրապարակել է ընդլայնված կազմը Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի (Եվրո–2020) համար։

Դարպասապահներ. Բիզոտ («ԱԶ Ալկմար»), Սիլեսեն («Վալենսիա»), Կրուլ («Նորվիչ Սիթի»), Ստեկելենբուրգ («Այաքս»)։

Պաշտպաններ. Վան Անհոլտ («Քրիսթալ Փելաս»), Ակե («Մանչեսթեր Սիթի»), Բլինդ («Այաքս»), Դյումֆրիս (ՊՍՎ), Հատեբուր («Ատալանտա»), Կարսդորպ («Ռոմա»), Դե Լիգտ («Յուվենտուս»), Յուստե («Մայնց»), Տետե («Ֆուլհեմ»), Տիմբեր («Այաքս»), Վելտման («Բրայթոն»), Դե Վրեյ («Ինտեր»), Վեյնդալ («ԱԶ Ալկմար»)։

Կիսապաշտպաններ. Վան դե Բեկ («Մանչեսթեր Յունայթեդ»), Գրավենբերխ, Կլասեն (երկուսն էլ՝ «Այաքս»), Ֆրենկի դե Յոնգ («Բարսելոնա»), Կոպմեյներս («ԱԶ Ալկմար»), Դե Ռոն («Ատալանտա»), Վիլհենա («Կրասնոդար»), Վեյնալդում («Լիվերպուլ»), Էլ–Գազի («Աստոն Վիլա»), Պրոմես («Սպարտակ»)։

Հարձակվողներ. Բերգոյս («Ֆեյենորդ»), Բերգվեյն («Տոտենհեմ»), Գակպո, Մալեն (երկուսն էլ՝ ՊՍՎ), Լյուկ դե Յոնգ («Սեւիլիա»), Դեպայ («Լիոն»), Վեգորստ («Վոլֆսբուրգ»)։

Եվրո–2020–ի խմբային փուլում Նիդերլանդների հավաքականի մրցակիցները կլինեն Ուկրաինան, Ավստրիան եւ Հյուսիսային Մակեդոնիան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով