21:15  ,  14 մայիսի, 2021

«Մանչեսթեր Յունայթեդը» 68 միլիոն ֆունտ ստերլինգ կառաջարկի Մարկոս Լիորենտեի համար

«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է Մադրիդի «Աթլետիկոյի» կիսապաշտպան Մարկոս Լիորենտեի ծառայություններով, հաղորդում է բրիտանական Mirror–ը։

Անգլիական ակումբը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ 26–ամյա իսպանացի ֆուտբոլիստի համար «Աթլետիկոյին» կառաջարկի 68 միլիոն ֆունտ ստերլինգ։

Իսպանական ակումբը կփորձի, ավելի շահավետ պայմանագիր առաջարկելով, թույլ չտալ Մարկոս Լիորենտեի տրանսֆերը։

Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստն «Աթլետիկոյի» կազմում մասնակցել է 43 հանդիպման, խփել 13 գոլ, կատարել 12 գոլային փոխանցում։

Transfermarkt.com–ը Լիորենտեի տրանսֆերը գնահատում է 63 միլիոն ֆունտ ստերլինգ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English