15:31  ,  14 մայիսի, 2021

Պրեմիեր լիգա. Ամսվա լավագույն ֆուտբոլիստը և մարզիչը (ֆոտո)

Լոնդոնի «Վեստ Հեմի կիսապաշտպան Ջեսի Լինգարդը ճանաչվել է անգլիական Պրեմիեր լիգայի՝ ապրիլի լավագույն ֆուտբոլիստ, hաղորդում է լիգայի մամուլի ծառայությունը:

Նախորդ ամիս 28-ամյա անգլիացին մասնակցել է Անգլիայի առաջնության 4 խաղի և դարձել 4 գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ:

Ամսվա լավագույն մարզիչ է ճանաչվել «Նյուքասլը» գլխավորող Սթիվ Բրյուսը: Ապրիլին անգլիացի մասնագետի գլխավորած թիմը 4 խաղում տարել է 2 հաղթանակ, գրանցել 2 ոչ ոքի և 35-րդ տուրից հետո 39 միավորով 16-րդ տեղում է:

Ամսվա լավագույն մարզիչի ու ֆուտբոլիստի քվեարկությանը մասնակցել են Պրեմիեր լիգայի 20 ակումբների ավագները, փորձագետների խումբ ու երկրպագուներ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում