16:16  ,  14 մայիսի, 2021

ՊՍԺ-ն ներկայացրել է նոր համազգեստը (ֆոտո)

Ֆրանսիական ՊՍԺ-ն ներկայացրել է տնային խաղերի նոր համազգեստը հաջորդ մրցաշրջանի համար, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Համազգեստը պատրաստվել է Jordan բրենդի հետ համագործակցության շրջանակում: Այն ՊՍԺ-ի ավանդական գույներով է՝ կապույտ, սպիտակ ու կարմիր: Մարզաշապիկը փարիզյան բարձրաճաշակ ոճով է: Նոր համազգեստն արդեն վաճառքում է:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի առաջնության ավարտից 2 տուր առաջ գործող չեմպիոն ՊՍԺ-ն երկրորդ տեղում է և 3 միավոր հետ է առաջատար «Լիլից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English