12:25  ,  15 մայիսի, 2021

«Ռոմա» - «Լացիո». Բուքմեյքերների կարծիքը (ֆոտո)

Ֆուտբոլի Իտալիայի առաջնության նախավերջին՝ 37-րդ տուրում «Ռոման» Հռոմի դերբիում կընդունի «Լացիոյին», որին առաջին շրջանում պարտվել է 0:3 հաշվով

Բուքմեյքերական գրասենյակները «Լացիոյի» հաղթանակը միջինը գնահատում են 2.20 գործակցով, «Ռոմայինը»՝ 3.10, իսկ ոչ ոքին՝ 3.60:

Հանդիպումը տեղի կունենա մայիսի 15-ին Հռոմի «Օլիմպիկո» ստադիոնում և կսկսվի Երևանի ժամանակով 22:45-ին: Մեկ հանդիպում պակաս անցկացրած «Լացիոն» 67 միավորով 6-րդ տեղում է, իսկ «Ռոման» 58 միավորով 7-րդն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում