14:30  ,  14 մայիսի, 2021

Հայաստանի գավաթի եզրափակիչը կսպասարկեն ֆրանսիացի մրցավարներ

Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչը կսպասարկեն ֆրանսիացի մրցավարներ՝ Բենուա Միյոյի գլխավորությամբ: Նրան կօգնեն եզրային մրցավարներ Օրելյան Դրուեն և Բրիս Ֆրանսուա Լե Տելյեն։ Հանդիպման չորրորդ պաշտոնյան կլինի Աշոտ Ղալթախչյանը, hաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Հայաստանի գավաթի հաղթողի կոչումը մայիսի 15-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում (ժամը 19:00-ին) կվիճարկեն Երևանի «Արարատը» և «Ալաշկերտը»: Հայաստանի գործող գավաթակիր Երևանի «Նոան» կիսաեզրափակիչում պարտվել էր «Ալաշկերտին»: Խաղի տոմսերը վաճառվում են 300-1000 դրամով:

Հիշեցնենք, մինչև այժմ գավաթային եզրափակիչ հանդիպումները արտերկրից ժամանած մրցավարները սպասարկել են 4 անգամ: 2011 թվականին «Շիրակի» և «Միկայի» միջև կայացած խաղում աշխատում էր Իսպանիայից ժամանած Դավիդ Ֆերնանդես Բորբալանը, 2012 թվականին «Շիրակի» և «Իմպուլսի» մրցավեճը սպասարկում էր իտալացի Անդրեա դե Մարկոն, 2015 թվականին «Փյունիկն» ու «Միկան» խաղացին իտալացի մեկ այլ մրցավար Ջանլուկա Ռոկիի, իսկ 2019-ին «Ալաշկերտն» ու «Լոռին»՝ իսպանացի Ալբերտո Ունդիանո Մալյենկոյի մրցավարությամբ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով