15:08  ,  14 մայիսի, 2021

Մանեն հրաժարվել է սեղմել Կլոպի ձեռքը. Մարզիչը խոսել է պատճառների մասին

«Լիվերպուլի» սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Անգլիայի առաջնության 34-րդ տուրի խաղից (4:2) հետո հրաժարվել է սեղմել թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի ձեռքը: Այդ խաղում սենեգալցին փոխարինման էր դուրս եկել 74-րդ րոպեին:

Հանդիպումից հետո գերմանացի մասնագետն անդրադարձել է այդ դրվագին և նշել, որ նրա ու Մանեի միջև որևէ կոնֆլիկտ չկա:

«Դա տեղի ունեցավ, քանի որ նախախաղային մարզման ժամանակ ես բավական ուշ փոխեցի որոշումս: Ես որոշեցի, որ մեկնարկային կազմում պետք է խաղա Դիոգու Ժոտան: Սովորաբար ես տղաներին բացատրում եմ իմ որոշումները, սակայն այս անգամ չկար ժամանակ, մոռացել էի: Ամեն բան կարգին է»,- Կլոպի խոսքը մեջբերում է BBC-ն:

Հիշեցնենք, որ այդ հաղթանակից հետո «Լիվերպուլը» (35 խաղ) 60 միավորով բարձրացավ 5-րդ տեղ և 4 միավոր է հետ չորրորդ տեղում ընթացող «Չելսիից» (36 խաղ)։ Երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Յունայթեդն» (36 խաղ) ունի 70 միավոր ու 4 միավոր է առաջ երրորդ տեղը զբաղեցնող «Լեսթեր Սիթիից» (36 խաղ)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս