13:41  ,  14 մայիսի, 2021

NBA. Լիլարդի 41 միավորները չօգնեցին «Պորտլենդին», օրվա լավագույն դրվագները

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Պորտլենդը» հյուրընկալվելիս մեկ միավորի տարբերությամբ պարտվել է «Ֆինիքսին»՝ 117:118: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Դամյեն Լիլարդը, որը «Պորտլենդի» կազմում վաստակել է 41 միավոր: 

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը:

Հիշեցնենք, որ մինչև այս ժամանակից շուտ փլեյ-օֆֆի ուղեգիր են նվաճել «Միլուոկին», «Ֆիլադելֆիան», «Բրուքլինը», «Յուտան», «Ֆինիքսը», «Կլիպերսը», «Դենվերը» և «Մայամին»:

NBA, կանոնավոր առաջնություն

«Շառլոտ» - «Կլիպերս»՝ 90:113 (23:31, 24:13, 30:40, 13:29)

«Ինդիանա» - «Միլուոկի»՝ 133:142 (38:39, 28:30, 30:40, 37:33)

«Նյու Յորք» - «Սան Անտոնիո»՝ 102:98 (20:18, 26:25, 27:34, 29:21)

«Ատլանտա» - «Օռլանդո»՝ 116:93 (29:16, 32:25, 32:30, 23:22)

«Մեմֆիս» - «Սակրամենտո»՝ 116:110 (36:32, 23:28, 30:23, 27:27)

«Չիկագո» - «Տորոնտո»՝ 114:102 (30:27, 36:20, 22:29, 26:26)

«Մինեսոտա» - «Դենվեր»՝ 103:114 (26:35, 26:28, 37:29, 14:22)

«Ֆինիքս» - «Պորտլենդ»՝ 118:117 (26:26, 26:27, 33:24, 33:40)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում