13:10  ,  14 մայիսի, 2021

Սալահը 100 տարվա վաղեմության ցուցանիշ է գրանցել «Լիվերպուլում»

«Լիվերպուլի» եգիպտոսցի հարձակվող Մոհամեդ Սալահը, գոլի հեղինակ դառնալով «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Անգլիայի առաջնության 34-րդ տուրի խաղում (4:2), գրանցել է տպավորիչ ցուցանիշ:

Վերջին 100 տարում 28-ամյա Սալահը «Լիվերպուլի» առաջին ֆուտբոլիստն է, որը մեկ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդին» գոլ է խփում 2 արտագնա խաղերում: 1920/21թթ. մրցաշրջանում դա հաջողվել էր Գարի Չեմբերսին, հայտնում է Opta-ն:

Այս մրցաշրջանում եգիպտոսցի հարձակվողը Մանչեսթերի «Օլդ Տրաֆորդ» ստադիոնում գոլի հեղինակ էր դարձել նաև Անգլիայի գավաթի խպաղարկության չորրորդ շրջանի խաղում (2:3):

Բացի այդ, Սալահը Պրեմիեր լիգայի երկրորդ խաղացողն է, որն այս մրցաշարում 30 գոլ է խփում բոլոր մրցաշարերում (48 խաղում): Այդ ցուցանիշով նրան գերազանցում է միայն Լոնդոնի «Տոտենհեմի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնը (31 գոլ, 46 խաղ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English