12:45  ,  14 մայիսի, 2021

Զվարճալի ինքնագոլ՝ Հոլանդիայի առաջնությունից

«Զվոլեի» դարպասապահ Խավյեր Մաուսուն կոպիտ սխալ է թույլ տվել «ՊՍՎ Էնդհովենի» դեմ Հոլանդիայի առաջնության 33-րդ տուրի խաղում:

22-րդ րոպեին «Զվոլեի» պաշտպան Յուտա Նակայաման հետ փոխանցում է կատարել դարպասապահին, որն անհաջող է կասեցրել գնդակը և բաց թողել գոլ:

Այդ խաղում «ՊՍՎ Էնդհովենը» տնային հաղթանակ է տարել 4:2 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում