11:57  ,  14 մայիսի, 2021

Եվրո-2020-ի պաշտոնական երգը

Ներկայացվել է ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի պաշտոնական երգը: Ստեղծագործության հեղինակներն են հոլանդացի DJ Մարտին Գարիքսը ու իռլանդական U2 խմբի անդամներ Բոնոն ու Էջը: Երգը ստացել է We are The People («Մենք մարդիկ ենք») անվանումը:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով Եվրո-2020-ը հետաձգվել էր մեկ տարով և կանցկացվի 2021 թվականի հունիսի 11-ից հուլիսի 11-ը: Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարն առաջին անգամ տեղի կունենա 11 քաղաքներում՝ Լոնդոնում, Մյունխենում, Հռոմում, Կոպենհագենում, Բուխարեստում, Ամստերդամում, Սևիլիայում, Բուդապեշտում, Սանկտ Պետերբուրգում, Գլազգոյում և Բաքվում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում