12:15  ,  14 մայիսի, 2021

Սիմեոնեն ցանկանում է «Աթլետիկոյում» տեսնել «Լիվերպուլի» կիսապաշտպանին

Իսպանիայի առաջնության առաջատար Մադրիդի «Աթլետիկոյի» արգենտինացի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն ցանկանում է իր ղեկավարած թիմում տեսնել անգլիական «Լիվերպուլի» 26–ամյա գվինեացի կիսապաշտպան Նաբի Կեյտային, հաղորդում է Goal.com-ը։

Ընթացիկ մրցաշրջանում Նաբի Կեյտան գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմում մասնակցել է 16 հանդիպման եւ աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով։

Ֆուտբոլիստի գործակալը բողոքել էր, որ Կլոպը Կեյտային չի խաղացնում նրա համար հարմար դիրքում՝ որպես խաղարկող։

Կեյտան 2018–ին գերմանական «ՌԲ Լայպցիգից» է 60 միլիոն եվրոյով տեղափոխվել լիվերպուլյան ակումբ, որի կազմում դարձել է Անգլիայի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի գավաթակիր, աշխարհի ակումբային չեմպիոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում