11:45  ,  14 մայիսի, 2021

Բուֆոնը կարող է միանալ «Ռոմային»

Թուրինի «Յուվենտուսից» հեռանալու մասին հայտարարած Ջանլուիջի Բուֆոնը կարող է տեղափոխվել Հռոմի «Ռոմա»:

La Repubblica-ի համաձայն՝ մայրաքաղաքային թիմը հետաքրքրված է Իտալիայի հավաքականի նախկին դարպասապահով և ցանկանում է նրա օգնությամբ ուժեղացնել այդ խաղային դիրքը: Բուֆոնի ծառայություններով հետաքրքրված է նաև «Ատալանտան»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կատալոնական «Բարսելոնան» ևս բանակցություններ է սկսել իտալացի դարպասապահի հետ:

Օրեր առաջ Բուֆոնը հայտնել էր, որ այս մրցաշրջանի վերջում կհեռանա «Յուվենտուսից»: Իտալացին «Յուվենտուսում» խաղացել է 2001-2018-ը, ինչից հետո տեղափոխվել էր ֆրանսիական ՊՍԺ: 2019-ին նա վերադարձավ իտալական ակումբ, որի կազմում ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 13 հանդիպման և բաց թողել 8 գոլ: «Յուվենտուսի» հետ նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը:

Ավելի վաղ Ջանլուիջի Բուֆոնը հայտարարել էր, որ մտադիր է կարիերան ավարտել 2023 թվականի ամառվանից ոչ ուշ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English