01:51  ,  14 մայիսի, 2021

«Ռեալն» ուժեղ էր «Գրանադայից» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 36-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Գրանադայի» հետ։ Ֆրանսիացի Զինեդին Զիդանի ղեկավարած թիմը հաղթանակ տարավ 4։1 հաշվով։

Արքայական ակումբից աչքի ընկան խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն, իսպանացի պաշտպան Ալվարո Օդրիոսոլան եւ ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման։

«Ռեալը» 78 միավորով երկրորդն է եւ 2 միավոր է հետ առաջատար «Աթլետիկոյից»։ Երրորդ տեղում ընթացող «Բարսելոնան» ունի 76 միավոր։ Առաջնության ավարտին մնացել է երկու տուր։

Իսպանիայի առաջնություն, 36-րդ տուր

«Գրանադա» - «Ռեալ»՝ 1։4 (տեսանյութ)

Խորխե Մոլինա, 71 - Լուկա Մոդրիչ, 17, Ռոդրիգո, 45+1, Ալվարո Օդրիոսոլա, 75, Քարիմ Բենզեմա, 76

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English