01:26  ,  14 մայիսի, 2021

«Բորուսիան» նվաճեց Գերմանիայի գավաթը, Հոլանդը 39-րդ խաղում խփեց 39-րդ գոլը (տեսանյութ)

Դորտմունդի «Բորուսիան» պատմության մեջ 5-րդ անգամ դարձավ ֆուտբոլի Գերմանիայի գավաթակիր: Բեռլինում տեղի ունեցած եզրափակիչում դորտմունդցիները 4:1 հաշվով վստահ հաղթանակ տարան «Լայպցիգի» նկատմամբ: Դուբլի հեղինակ դարձան անգլիացի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն ու նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը:

20-ամյա Հոլանդն այս մրցաշրջանում «Բորուսիայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրեց 39-րդ հանդիպումը և խփեց 39-րդ գոլը:

«Բորուսիան» նախորդ անգամ Գերմանիայի գավաթակիր դարձել էր 2016/2017թթ. մրցաշրջանում:

Հիշեցնենք, որ այս տարի Գերմանիայի գավաթակրի կոչումը չէր կարողացել պաշտպանել Մյունխենի «Բավարիան», որը 1/16 եզրափակիչում սենսացիոն պարտություն էր կրել երկրորդ Բունդեսլիգայի ներկայացուցիչ «Հոլշտեյն Կիլից»:

Գերմանիայի գավաթ, եզրափակիչ

«Լայպցիգ» - «Բորուսիա Դ.»՝ 1:4 (տեսանյութ)

Դանի Օլմո, 71 – Ջեյդոն Սանչո, 5, 45+1, Էրլինգ Հոլանդ, 28, 87

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում