10:46  ,  14 մայիսի, 2021

Զիդանը սխալ է համարում Էդեգորից բաժանվելը

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը զղջում է, որ նորվեգացի կիսապաշտպան Մարտին Էդեգորը հունվարին վարձակալությամբ տեղափոխվել էր Լոնդոնի «Արսենալ»:

Defensa Central-ի համաձայն՝ ֆրանսիացի մասնագետը կարծում է, որ եթե Էդեգորը չհեռանար, «Ռեալը» կդառնար Իսպանիայի չեմպիոն: Դրա շնորհիվ նա կկարողանար հանգստանալու հնարավորություն տալ Լուկա Մոդրիչին ու Տոնի Կրոսին: Զիդանը «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսին բազմիցս ասել է, որ Էդեգորից բաժանվելը սխալ որոշում էր:

Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա նորվեգացին «Արսենալի» կազմում անցկացրել է 12 հանդիպում և դարձել մեկ գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English