01:09  ,  14 մայիսի, 2021

«Լիվերպուլն» «Օլդ Տրաֆորդում» հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 34-րդ տուրում «Լիվերպուլը» «Օլդ Տրաֆորդ» ստադիոնում հյուրընկալվեց «Մանչեսթեր Յունայթեդին»։ Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմն առավելության հասավ 4։2 հաշվով։

Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ բրազիլացի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն, աչքի ընկան նաեւ պորտուգալացի հարձակվող Դիոգու Ժոտան ու եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը։

«Մանչեսթեր Յունայթեդից» գոլերը խփեցին պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշն ու անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը։

«Լիվերպուլը» (35 խաղ) 60 միավորով բարձրացավ 5-րդ տեղ եւ 4 միավոր է հետ չորրորդ տեղում ընթացող «Չելսիից» (36 խաղ)։ Երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Յունայթեդն» (36 խաղ) ունի 70 միավոր եւ 4 միավոր է առաջ երրորդ տեղը զբաղեցնող «Լեսթեր Սիթիից» (36 խաղ)։

Անգլիայի առաջնություն, 34-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Լիվերպուլ»՝ 2։4 (տեսանյութ)

Բրունու Ֆերնանդեշ, 10, Մարկուս Ռեշֆորդ, 68 - Դիոգու Ժոտա, 34, Ռոբերտո Ֆիրմինո, 45+3, 47, Մոհամեդ Սալահ, 90

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում