00:34  ,  14 մայիսի, 2021

Միրչա Լուչեսկուն 35-րդ տիտղոսը նվաճեց մարզչական կարիերայում

Կիեւի «Դինամոն» 1։0 հաշվով հաղթեց «Զարյային» եւ նվաճեց Ուկրաինայի գավաթը։ Թիմի ռումինացի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն 35-րդ տիտղոսը նվաճեց մարզչական կարիերայում եւ այդ ցուցանիշում նա երկրորդն է ֆուտբոլի պատմության մեջ։

Առաջին տեղում է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ, շոտլանդացի Ալեքս Ֆերգյուսոնը՝ 49 տիտղոս։

Այս մրցաշրջանում «Դինամոն» Լուչեսկուի ղեկավարությամբ նվաճել է նաեւ Ուկրաինայի չեմպիոնի տիտղոսն ու սուպերգավաթը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում