23:30  ,  13 մայիսի, 2021

Ֆոնսեկա․ Մխիթարյանն աստիճանաբար վերադարձնում է լավագույն մարզավիճակը

Իտալական «Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան խոսել է հռոմեական ակումբի եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին։

«Եթե Մխիթարյանը վնասվածքի պատճառով այսքան բաց թողած չլիներ, հնարավոր է՝ ամեն ինչ այլ կերպ դասավորվեր, թեեւ առանց նրա էլ մենք վատ չէինք խաղում։ Բայց Հենրիխը շատ կարեւոր խաղացող է մեր թիմի համար։ Նա աստիճանաբար վերադարձնում է լավագույն մարզավիճակը»,- Ֆոնսեկայի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ ամռանը Պաուլու Ֆոնսեկային «Ռոմայում» փոխարինելու է պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն։ Ամռանն ավարտվում է Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը «Ռոմայի» հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English