21:50  ,  13 մայիսի, 2021

Նեյմար. Շնորհակալ եմ, որ զրկեցիք ինձ եզրափակիչից

ՊՍԺ–ի բրազիլացի հարձակվող Նեյմարը դժգոհ է, որ իրեն զրկել են Ֆրանսիայի գավաթի խաղարկության եզրափակիչին մասնակցելու հնարավորությունից։

Կիսաեզրափակիչում ՊՍԺ–ն 11 մետրանոցներով առավելության է հասել (6։5) «Մոնպելիեի» նկատմամբ։ Հիմնական ժամանակն ավարտվել էր ոչ ոքի՝ 2։2։ Նեյմարը փոխարինման էր դուրս եկել 86–րդ րոպեին եւ դեղին քարտ ստացել 4 րոպե անց։ Նա դեղին քարտերի քանակի պատճառով չի կարողանա խաղալ եզրափակիչում։

«Ես խաղացի 5 րոպե, խախտեցի կանոնները, եւ մրցավարն առանց վարանելու ցույց տվեց դեղին քարտ։ Շնորհակալություն, որ ինձ զրկեցիք եզրափակիչից։ Հնարավոր է՝ սա ինչ–որ անձնակա՞ն է»,– Ինստագրամում գրել է Նեյմարը։

Եզրափակիչում ՊՍԺ–ի մրցակիցը կլինի «Ռումիյի Վալիեր» – «Մոնակո» զույգի հաղթողը։ Եզրափակիչը տեղի կունենա մայիսի 19-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English