21:12  ,  13 մայիսի, 2021

«Բարսելոնայում» դժգոհ են Ռոնալդ Կումանից

«Բարսելոնայում» դժգոհ են թիմի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանից։ Ֆուտբոլիստները հարգանքով են վերաբերվում նրան, սակայն դժգոհ են 58–ամյա հոլանդացի մասնագետի մարտավարական որոշումներից, հաղորդում է sport.es-ը։

Կատալոնական ակումբի ղեկավարությունը դիտարկում է Կումանի փոխարինողի երեք թեկնածություն. Ամստերդամի «Այաքսի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագ, ակումբի լեգենդ, Քաթարի «Ալ Սադի» գլխավոր մարզիչ Չավի եւ «Բարսելոնայի» երկրորդ թիմի գլխավոր մարզիչ Խավի Գարսիա Պիմիեն։

Իսպանիայի առաջնության 36–րդ տուրում «Բարսելոնան» 3։3 հաշվով ավարտեց հանդիպումը «Լեւանտեի» հետ եւ 76 միավորով երկրորդ տեղում է՝ առաջատար «Աթլետիկոյից» հետ մնալով 4 միավոր։ Երրորդ տեղում ընթացող Մադրիդի «Ռեալն» ունի 75 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English