19:15  ,  13 մայիսի, 2021

Պրեմիեր լիգան 5,1 միլիարդ ֆունտ ստերլինգի պայմանագիր է կնքել հեռարձակողների հետ

Անգլիական ֆուտբոլային Պրեմիեր լիգան պաշտոնական կայքում հայտնել է հեռարձակող ընկերությունների հետ պայմանագիրը երկարաձգելու մասին։

Պրեմիեր լիգայի պայմանագիրը Sky Sports–ի, BT Sport–ի, Amazon–ի BBC Sport–ի հետ նախատեսված է մինչեւ 2025 թվականը։ Գործարքի գումարը կազմում է 5,1 միլիարդ ֆունտ ստերլինգ։

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված բրիտանական կառավարությունը թույլատրել է պայմանագիրը կնքել առանց ընդլայնված մրցույթի։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում