18:48  ,  13 մայիսի, 2021

Ռոնալդու. Հպարտ եմ 100–րդ գոլիս համար «Յուվենտուսում», ուրախ եմ նաեւ Դիբալայի համար

Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է իր 100–րդ գոլն իտալական ակումբում։

«Միշտ առանձնահատուկ զգագոցողություն եմ ունենում թիմում 100–րդ գոլի սահմանագծին հասնելուց։ Ես հպարտ եմ դրա համար եւ ուրախ եմ օգնելու «Յուվենտուսին»։ Ուրախ եմ նաեւ Դիբալայի համար, որը նույնպես խփեց 100–րդ գոլը «Յուվենտուսում»։ Շնորհավորում եմ Պաուլոյին։

Պետք է կենտրոնանանք եւ պայքարենք մնացած միավորների համար Ա Սերիայում։ Դեռ պետք է պայքարենք մեր նպատակներին հասնելու համար»,– Ինստագրամում գրել է Ռոնալդուն։

Հիշեցնենք, որ Իտալիայի առաջնության 36–րդ տուրում «Յուվենտուսը» 3։1 հաշվով հաղթել է «Սասուոլոյին» եւ 72 միավորով 5–րդ տեղում՝ 1 միավոր հետ մնալով չորրորդ տեղում ընթացող «Նապոլիից»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English